Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Շտապօգնությունն ամենուր հասանելի պետք է լինի

«Բոլոր այն ձեռքբերումներն ու բարեփոխումները, որ այսօր ունենք Երևանի շտապօգնության ծառայությունում, պետք է տարածենք ամբողջ հանրապետությունում»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը Շտապ բուժօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի երկրորդ փուլի մեկնարկի ժամանակ։
Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ում ներկայացվեց ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ ծառայության առավել արդյունավետ կառավարման նպատակով ստեղծված շտապօգնության տեղեկատվական վերլուծական նոր, ընդլայնված համակարգը։ Ծառայության ներկայացուցիչներին մանրամասն տեղեկատվություն տրվեց համակարգի ընձեռած հնարավորությունների մասին։ Այն թույլ է տալիս իրականացնել շտապօգնության ծառայության քարտեզագրում։
Էլեկտրոնային քարտեզի վրա նշելով ՀՀ մարզերը, բնակավայրերը, շտապօգնության կայանները։ Դրանց մեջև ստեղծվել է կապ, նշվել են տարածքային սահմանները: Էլեկտրոնային քարտեզի վրա հնարավոր է տեսնել ՀՀ բոլոր բնակավայրերը` բաժանված ըստ շտապօգնության կայանների սպասարկման տարածքների, դրանց պատկանող մեքենաների դիրքն ու շարժը` առցանց ռեժիմում:
Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգում աշխատելը առավել արագ և արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել են փնտրման տարբեր գործիքներ, որոնց օգնությամբ հնարավոր է քարտեզի վրա արագ գտնել ցանկացած բնակավայր կամ շտապօգնության կայան և տեսնել դրանց տարածքային սահմանները: Շտապ բուժօգնության ծառայության քարտեզագրումը տեսանելի և արժանահավատ տեղեկատվություն է ներկայացնում շահագրգիռ բոլոր կողմերի համար:
«Այս քարտեզը բոլորիդ համար գործիք պետք է դառնա հանրապետության բոլոր կանչերի արագ արձագանքումը կարգավորելու համար։ Դա հնարավորություն կտա ապահովելու ծառայության մատչելիությունը և հասանելիությունը»,-ասաց փոխնախարարը։
Շտապ բուժօգնության ծառայության տեղեկատվական վերլուծական համակարգը հնարավորություն է տալիս ևս մի քայլ կատարել դեպի առողջապահական տվյալների հավաքագրման միասնական համակարգի ձևավորումը:
Տեղեկատվական վերլուծական այս համակարգում ծրագրային այլ հնարավորություններ ևս կան։ Ստեղծված վահանակներին պատկերվում են շտապօգնության բրիգադների կարգավիճակը, որոնց շնորհիվ դիսպետչերները ցանկացած պահի կարող են իրենց ենթակայության տակ գտնվող բրիգադների մասին տեղեկատվություն ստանալ: Ավելին` նույն վահանակում հնարավոր է անսահմանափակ քանակով կայաններ ներառել ` անկախ մարզային և տարածքային պատկանելությունից:
ՀՀ ամբողջ տարածքում գործող շտապօգնության մեքենաները ևս կհամալրվեն GPS սարքերով և կներառվեն գործող դիսպետչերական համակարգին: Այդպիսով կստեղծվի շտապօգնության ծառայության միասնական լիարժեք տեղեկատվություն` կառուցվածքային առանձնահատկություններով, տարածքային բաժանումներով և մեքենաների հագեցվածությամբ:
Քննարկվեցին մարզերում գործող շտապօգնության կայանների աշխատանքների բարելավմանը, մարզային դիսպետչերների ուսմուցմանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր։
«Երևանի դիսպետչերական ծառայության վրա մԵծ պատասխանատվություն է դրվում։ Այստեղ պետք է համակարգվեն ամբողջ հանրապետությունից ստացվող կանչերը»,-ասաց Վահան Պողոսյանը` հավելելով, որ երկրի ցանկացած վայրից շտապօգնության ծառայությանն առաջիկյում պետք է զանգահարեն միայն 1-03 համարով։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն